slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վրաստանում պատասխանատվության կենթարկվեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշների պղծման համար
211652_close_icon

Վրաստանում պատասխանատվության կենթարկվեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշների պղծման համար

views-count2599 դիտում article-date 13:03 27-07-2021
Վրաստանում վարչական պատասխանատվություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնք կպղծեն Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այն միջազգային կառույցների դրոշները, որոնց անդամակցում է Վրաստանը: Պատասխանատվության կենթարկվեն նաև այն անձինք, որոնք կպղծեն պետական կառույցների մոտակայքում կամ դրանցում գտնվող այն երկրների դրոշները, որոնց հետ Թբիլիսին ունի դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge-ն:

Հուլիսի 26-ին օրինագիծը քննարկվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» մտցնել հատուկ հոդված, համաձայն որի վերը նշված գործողությունները նախատեսում են 1000 լարիի չափով տուգանք (300 դոլարից մի փոքր ավելի): Դրոշի պղծման կրկնությունը կհանգեցնի 2000 լարի (մոտ 650 դոլար) ֆինանսական պատժամիջոցի կամ մինչև 15 օր վարչական կալանքի:

Օրինագիծը հեղինակել են պատգամավորներ ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ ընդդիմությունից:

Նմանատիպ նյութեր