211652_close_icon
views-count6732 դիտում article-date 19:04 26-07-2021

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ

Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների  միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Արցախի ՊԲ-ն հայտնում է նաև, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

Նմանատիպ նյութեր