211652_close_icon
views-count1155 դիտում article-date 16:33 26-07-2021

Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց։

Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

Նմանատիպ նյութեր