211652_close_icon
views-count2812 դիտում article-date 12:08 26-07-2021

Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել «Դոնբասի զենքով ազատագրմանը»

Կիևը պետք է պատրաստվի Դոնբասի ուժային տարբերակով ազատագրմանը Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտնել է Ուկրաինայի «ժամանակավորապես օկուպացված տարածքների» հարցերով նախկին փոխնախարար Յուրի Գրիմչակը: Գրում է ria.ru-ն։

«Կցանկանայի, որ դա տեղի ունենար քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սակայն բանակը պետք է պատրաստել զենքի հնարավոր կիրառմանը»,- հայտարարել է նախկին փոխնախարարը:

Նրա խոսքով` Դոնբասում ապրող ռուսների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին խոսում է Մոսկվայի` այդ հողերը միացնելու մտադրության մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ռուսական և ուկրաինական քաղաքացիության միաժամանակյա առկայությունը չի խանգարի Դոնբասի բնակիչներին մասնակցել ընտրություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-19-ը:

Նմանատիպ նյութեր