211652_close_icon
views-count1634 դիտում article-date 10:45 26-07-2021

Սիեթլում կրակոցների արդյունքում 3 մարդ է սպանվել

Առնվազն 3 մարդ զոհվել է և 5-ը վիրավորվել է կիրակի օրը Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Դրա տվյալներով` 3 ժամվա ընթացքում իրար հետ կապ չունեցող հրաձգությունների շարք է տեղի ունեցել: Առաջին միջադեպի վայր ոստիկանությունը ժամանել էր բարի աշխատակցի կանչով, ով հայտնել էր հաստատությունում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Իրավապահները, բաժանելով ծեծկռտուքի մասնակիցներին, կրակոցներ էին լսել բարի մոտ ու նկատել էին վիրավոր մարդու: Տուժածին բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն նա մահացել էր ստացված վնասվածքներից:

Երկրորդ միջադեպը, ըստ տեղական իրավապահ մարմինների, տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:32-ին: Իրավապահներն այգու մոտ հրազենային վնասվածքով երկու տղամարդու էին հայտնաբերել: Տուժածներից մեկը տեղում մահացել էր, իսկ երկրորդը§ հիվանդանոցում: Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել եւս երեք տուժած:

Բացի այդ, վնասվածքներ ստացած տղամարդն ու կինը ինքնուրույն էին հասել հիվանդանոց: Կինը հայտարարել էր, որ իր վրա կրակել են փողոցում, իսկ տղամարդը հայտնել էր, որ իր վրա կրակել են այգում բասկետբոլի խաղից հետո:

Ոստիկանությունից հայտնել են, որ այս բոլոր միջադեպերը հետաքննության փուլում են:

Նմանատիպ նյութեր