211652_close_icon
views-count36553 դիտում article-date 23:52 25-07-2021

Արմավիրի  մարզում 33-ամյա վարորդը BMW X-5-ով հայտնվել է ջրատար առվի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ավետիչսյանը՝ իր վարած BMW X-5 մակնիշի ավտոմեքենայով, Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիր մարզի բնակիչ, 55-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր