211652_close_icon
views-count6682 դիտում article-date 23:58 25-07-2021

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հուլիսի 25-ին, ժամը 16։10-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է հատուկ ջրափրկարարական ջոկատի հենակետ առ այն, որ քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են ափից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներ Ա․ Ա․-ին (ծնված 1979 թ.), Լ․ Ա․-ին (ծնված 1981 թ.), Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ.), Գ․ Ա․-ին (ծնված 2011 թ.) և Է․ Խ․-ին (ծնված 1981 թ.):

Նմանատիպ նյութեր