211652_close_icon
views-count9497 դիտում article-date 21:34 25-07-2021

Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին. Սամվել Ասատրյան. 168.am

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություները հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ:

«Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին»,- ասել է Սամվել Ասատրյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են այդ երկրի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե, իբր, հայկական կողմը հուլիսի 25-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, և որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

Նմանատիպ նյութեր