211652_close_icon
views-count51997 դիտում article-date 20:02 25-07-2021

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը. նրանք ՌԴ քաղաքացիներ էին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:
 
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալը:
 
Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները ամուսիններ էին և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր