211652_close_icon
views-count9547 դիտում article-date 15:55 24-07-2021

Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին․ Tert.am

 Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru կայքին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը: Գրում է Tert.am-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և կրակում է: Ըստ կայքի զրուցակցի, Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում:

Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ`ՕՄՈՆ-ը:

Նմանատիպ նյութեր