211652_close_icon
views-count1642 դիտում article-date 22:01 23-07-2021

Վալերի Կարպինը՝ Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Վալերի Կարպինին, որը ներկայումս ղեկավարում է «Ռոստովը»: Պաշտոնապես պայմանագիրը կստորագրվի հուլիսի 26-ին:
 
Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Մինչ տարվա ավարտ 51-ամյա մասնագետը կմարզի և՛ «Ռոստովը», և՛ ազգային ընտրանին:
 
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվեց ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր