211652_close_icon
views-count1437 դիտում article-date 19:10 23-07-2021

«Մանչեսթեր Յունայթեդը» 85 մլն եվրոյով ձեռք բերեց Սանչոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
 
Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել 21-ամյա խաղացողի հետ, որը ուժի մեջ է մինչեւ 2026 թվականի հունիսը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
 
Տրանսֆերի արժեքը կազմել է 85 մլն եվրո: Նշվում է, որ Սանչոն նոր ակումբում կվաստակի շաբաթական 250 հազ. եվրո:
 
Անգլիացին «Բորուսիայում» անկացրեց չորս մրցաշրջան, որի ընթացքում խփել է 50 գոլ և կատարել 64 արդյունավետ փոխանցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր