211652_close_icon
views-count1298 դիտում article-date 15:10 23-07-2021

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել կուբացի ուժայինների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կուբայի անվտանգության ուժերի ղեկավարի և ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի նկատմամբ՝ անցած շաբաթ երկրում սկիզբ առած բողոքի գործողությունների մասնակիցների դեմ կիրառված բռնություններում ունեցած դերակատարության համար։ Գրում է «Ազատությունը»։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Կուբայի Հեղափոխական Զինված ուժերի նախարար գեներալ Ալվարո Լոպես Միերան և Ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը։

«Այս կառույցը, ինչպես նաև գեներալ Միերայի ղեկավարած ստորաբաժանումները առնչություն ունեն մարդու իրավունքների լրջագույն խախտումներին»,- պնդում է պաշտոնական Վաշինգտոնը։

Բողոքի ցույցերը Հավանայում և Կուբայի մի շարք այլ խոշոր բնակավայրերում սկիզբ առան նախորդ շաբաթ։ Դրանց մասնակիցները իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրում տիրող տնտեսական ճգնաժամի և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության վարած պայքարի անարդյունավետության առթիվ։

Նմանատիպ նյութեր