211652_close_icon
views-count22083 դիտում article-date 12:32 23-07-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ BMW-ն էլ բախվել է կայանված Ford Transit-ին․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Դոմուս» խանութների ցանցի դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս էլ առաջ է ընթացել և հայտնվել մայթին, բախվելով քարե պարսպին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ոստիկանության Երևանի գնդի ծառայողները։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Հետաքննիչի հանձնարարականով՝ BMW-ն ու Mercedes-ը տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր