211652_close_icon
views-count2951 դիտում article-date 11:33 23-07-2021

Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի. կառավարությունը մեղադրում է թալիբներին

Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը գրավվել է արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է ria.ru-ն:

Աֆղանստանի կառավարությունը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է թալիբներին, որոնք վերահսկում են այդ շրջանը:

«Դաժան ահաբեկիչները Փունջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով հարձակվել են Սպին-Բոլդակի որոշ շրջաններում անմեղ աֆղանցիների տների վրա, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը:

Թալիբները, ըստ հեռուստաալիքի տվյալների, հերքում են իրենց ներգրավվածությունը քաղաքացիական անձանց սպանություններին:

Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է երկրի 85%-ը:

Նմանատիպ նյութեր