211652_close_icon
views-count1589 դիտում article-date 20:32 22-07-2021

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» պարտվեց «Շլյոնսկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատ»-ը հյուրընկալեց լեհական «Շլյոնսկ»-ին:
Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած առաջին խաղակեսի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին գրոհներով, բայց առաջինը հանդիպման հաշիվը բացեցին լեհական թիմի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Գոլլան: «Արարատ»-ը մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն ակումբներն ընդմիջման գնացին լեհերի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին «Արարատ»-ը վերականգնեց հաշվի տարբերությունը: Իր հնարավորությունն օգտագործեց Բրավոն: Սակայն չէր էլ անցնել 3 րոպե «Շլյոնսկ»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիաշչեկը: Հանդիպման 70-րդ րոպեին լեհական ակումբը խփեց նաև 3-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պիչը:

Խաղակեսի վերջնամասում «Արարատ»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Հակոբյանը: Հանդիպման ավելացված ժամանակում լեհական ակումբը խփեց 4-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Պիխը:
«Արարատ»-«Շլյոնսկ»` 2:4:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Լեհաստանում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր