211652_close_icon
views-count1229 դիտում article-date 15:23 22-07-2021

Ջոնաթան Լաքոտը այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարան

«Մեծամոր»  պատմահնագիտական թանգարանում  հյուրընկալվել  էր  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան  Ջոնաթան Լաքոտը։ Հայտնում է «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը։

ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյանի և տնօրենի  տեղակալ  Արկադի Օսիպովի  ուղեկցությամբ  բարձրաստիճան  հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝  ծանոթացել  Մեծամորի  հնավայրի պատմությանը,  պեղումների  արդյունքում  հայտնաբերված  ու  արգելոց-թանգարանում ցուցադրվող  հնագիտական  հարուստ  նյութին։

Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։

Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր