211652_close_icon
views-count2762 դիտում article-date 22:42 21-07-2021

Լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանությանը, շարունակելու ենք պայքարը, բայց եթե իշխանությունը ինչ-որ մի օր բերի լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, կողմ ենք քվեարկելու. Վանեցյան

Tert.am-ը գրում է. Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ դուք գնալու եք խորհրդարան, Վանեցյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես գնալու եմ խորհրդարան»:

Դիտարկմանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակը հայտարարել է, որ Դաշինքը ԱԺ-ում լինելու է ռադիկալ ընդդիմություն, ինչո՞ւմն է ռադիկալիզմը, Վանեցյանը նշեց՝ ավելի լավ է դա չանվանել ռադիկալիզմ. «Այո, մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, այն է՝ հեռացնել այս իշխանություններին, բայց եթե իշխանութունները ինչ-որ մի օր բերեն լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, առաջ կմղվի ազգային և պետական շահը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ, Վանեցյանը պատասխանեց՝ միանշանակ:

Հարցին՝ պատրաստ են ԱԺ-ում համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը նշեց. «Իշխանութունների հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք ընդդիմադիր ուժ»: Դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմությունը իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն, Վանեցյանը նշեց. «Ես արդեն նշեցի՝ ինչը կվերաբերվի ՀՀ պետական շահի կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Խոսելով ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության մասին՝ Վանեցյանը նշեց, որ միանշանակ երկուսն էլ գործելու են ընդդիմադիր դաշտում և լինելու են բնական դաշնակիցներ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր