211652_close_icon
views-count6863 դիտում article-date 17:34 21-07-2021

Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. ի պաշտպանություն նրա՝ ստորագրահավաք է սկսվել

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Երեկ են տեղափոխել. մտերիմների, հարազատների հետ տեսակցություններն արգելված են։ Նման որոշում է կայացվել»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` Վերաքննիչ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել փաստաբանների` Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմումը։

Պաշտպանները Առուշանյանի կալանավորման որոշումը կվիճարկեն դատարանում, իսկ մինչ այդ Գորիսում համայնքապետին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են սկսել։

«Առուշանյանի կալանավորմամբ մտահոգված գորիսեցիները այսօր 17։00-ից սկսած` կարող են միանալ ստորագրահավաքին Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամներից Զաքար Խոջաբաղյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր