211652_close_icon
views-count6214 դիտում article-date 20:57 21-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն 

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40...+42 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

 Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

 

Նմանատիպ նյութեր