1479 դիտում
15:21 21-07-2021
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն բացօթյա համերգի ընթացքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին ներկայացնում են համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Համերգը տեղի կունենա երեկոյան ժամը 21։00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում:
Համերգի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։
Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է նորարարական առաջատար տեխնոլոգիաների մատակարար «Սոֆթ Քնստրաքթ» ընկերությունը իր «Panda MR» և «Hoory» պրոդուկտներով:
Կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգան նաև մարզերում, այս անգամ՝ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված համերգներով։ Մասնավորապես, հուլիսի 27-ին, ժամը 19։00 համերգ կկայանա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 28-ին, ժամը 19։00՝ Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Նմանատիպ նյութեր
1361 դիտում
16:38 30-11-2021
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
1479 դիտում
20:14 30-11-2021
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
1666 դիտում
22:30 24-11-2014
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ուսանողների կատարմամբ
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»