211652_close_icon
views-count3477 դիտում article-date 13:02 21-07-2021

Ռոմանոս Պետրոսյանն ու Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պետական արգելավայրեր

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, այս մասին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Նախարարի պաշտոնակատարը շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) մեր գործընկերների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։ Վստահ կարող ենք ասել, որ հրաշալի պայմաններ են ստեղծված թռչունների բնականոն զարգացման և վերարտադրության համար։

Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։ Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։

Նախարարի պաշտոնակատարն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր