1647 դիտում
12:14 21-07-2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ևս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց:

Նմանատիպ նյութեր
2429 դիտում
13:13 03-09-2021
Եվս 76 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
2217 դիտում
16:43 13-08-2021
Զոհված կամ հաշմանդամ դարձած ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
5470 դիտում
17:50 25-11-2021
Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Այս բաժնից
472 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
904 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին