211652_close_icon
views-count16915 դիտում article-date 17:33 20-07-2021

Սարուխանցի «Դավիթ Իմաստունը» նույնպես արժանացել է գերազանցության ոսկե մեդալի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. 

Դպրոցի հայրենանվեր առաքելության երաշխավորն իր սաների ձեռքբերումներն են։

Գերազանցության ոսկե մեդալի է արժանացել նաև Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի միջնակարգ  դպորցի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտ  Դավիթ Համբարձումի Հունանյանը, ցուցաբերելով բարձր առաջադիմություն:
 
Դպրոցի ողջ անձնակազմը՝ տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ, շնորհավորում է Դավիթին՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա ուսումնառության ընթացքում։

Թող Դավիթի օրինակը ոգեշնչի մեր գալիք սերունդներին՝ արժևորելու կրթության դերը նպատակների իրականացման ճանապարհին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Դ, Հունանյանը գյուղում հայտնի է իր մարդկային բարձր հատկանիշներով, փայլում է իր գիտելիքներով, ինչի համար էլ գյուղում նրան ավելի շատ ճանաչում են  որպես «Դավիթ Իմաստուն»:
 

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր