50122 դիտում
12:04 20-07-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Lexus-ն ու խոտով բարձված ГАЗ 52-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ում բախվել են Ազատան գյուղի բնակիչներ՝ 64-ամյա Գուրգեն Մկրտչյանի վարած ГАЗ 52 մակնիշի և 31-ամյա Հարություն Խնձրցյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗ 52-ը, որը բարձված է եղել խոտով, գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով Գ․ Մկրտչյանի ուղևոր՝ Ազատան գյուղի բնակիչ 63-ամյա Սանասար Մազմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Lexus-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը։
Փաստի առթիվ Ն․ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12706 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ