ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» տոնի առթիվ
Հարգելի աշխատակիցներ, գործընկերներ շնորհավորում եմ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» 30-ամյա տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման նպատակով մեծ աշխատանք է տարվել ոլորտի տեխնիկական զինվածության բարձրացման, մասնագետների պատրաստման ուղղությամբ։ Դուք բարեխղճորեն աշխատել եք ամենօրյա, հաճախ նաև՝ 24-ժամյա ռեժիմով։
Օգտվելով առիթից` ներկա և նախկին աշխատողներին իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում սրտացավ ու արդյունավետ աշխատանքի համար։
Վստահ եմ, որ այսուհետ ևս ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեն վտանգավոր սեյսմիկ գործընթացներից ու երևույթներից մեր ազգաբնակչության կյանքի և գույքի անվտանգության ապահովման գործին: