211652_close_icon
views-count2549 դիտում article-date 13:22 19-07-2021

Ռաֆիկ Հարությունյան՝ մարդ՝ մանկան անմեղությամբ, բայց և տիրական ձեռքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Umba.am-ը գրում է. Ամենազոր ու քմահաճ ժամանակը միշտ էլ մոռացության փոշուց պահում-պահպանում է ճշմարիտ արժեքները, դեմքեր, որոնց կյանքը լույսի շող է ապրողների համար, չսխալվելու, իսկ սխալվելու դեպքում էլ՝ արժանապատվորեն վերագտնելու, մշտապես որոնելու իմաստուն դաս…

Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ «Նարեկ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, հայտնի գործարար եւ բարերար, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ, նորանկախ Հայաստանում բիզնեսի սկզբնավորման լավագույն երախտավորներից Ռաֆիկ Նիկոլի Հարությունյանը:

«Բնությունը նրան օժտել է ոչ միայն ուժով ու պրպտող մտքով, այլեւ շիտակ, ազնիվ ու անկաշառ բնավորությամբ, մարդկային ազնիվ գծերով…»:

Դրվատանքի այս խոսքերը հրատարակվել են «Մանկավարժ» թերթում դեռեւս 1967 թ., երբ Ռաֆիկ Հարությունյանը տակավին 22-ամյա պատանի էր, սակայն հասցրել էր արդեն լինել Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն, նվաճել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը՝ միեւնույն ժամանակ սովորելով Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր