211652_close_icon
views-count6404 դիտում article-date 21:24 18-07-2021

Գագիկ Աբրահամյանն այսօր կզորացրվեր. Եռաբլուրում կատարվեց Գագի զորացրման արարողությունը. Armsport.am

Արցախյան պատերազմում արիաբար զոհված Գագիկ Աբրահամյանն այսօր կզորացրվեր:

Եռաբլուրում, այսօր, Գագիկի մոր՝ տիկին Ռիտայի նախաձեռնությամբ պատվո պահակախմբի ուղեկցությամբ կատարվեց Գագի զորացրման արարողությունը, հայտնում է Armsport.am-ը:

«2019 թ-ի հուլիսի 18-ին Գագիս մեծ շուքով, ուրախությամբ ճանապարհեցինք բանակ: Սպասում էի իր վերադարձին, սակայն ճակատագրի դեմ մենք անզոր ենք: Գագիկի տեսակը ճանաչելով, պարզապես չուզեցի, որ էս օրը տխուր անցկացնենք, տանը նստած, ես իմ ընտանիքի հետ, պարզապես չցանկացա, որ սովորական օր լինի: Չգիտեմ, երևի ես ուզեցի այս օրը տոն դարձնել՝ Գագիկի տեսակը ճանաչելով:

Որոշել էինք, որ զորացրման 100-օրյա հետհաշվարկը միասին էինք անելու, բայց հունվարից հետո ես արեցի հետհաշվարկը: Որոշել էի զորացրման օրը բակում մեծ սեղան բացել ու բոլորով նշեինք՝ օրը հիշարժան դարձնելով, բայց այդպես չեղավ…հիմա Եռաբլուրում ենք «նշում»:

Գագիկի մայրը՝ տիկին Ռիտան նշեց, որ մի շարք պլաններ ունի: Ցանկանում է Գագիկի անվան հուշամրցաշար կազմակերպել:

«Ես ինչքան ապրելու եմ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի Գագս ապրի: Տղաս ռեժիսոր էր. միգուցե, իր մի այդ գործը ես շարունակեմ»,-ասում է տիկին Ռիտան:

Մանրամասները՝ Armsport.am-ում:

Նմանատիպ նյութեր