102115 դիտում
10:30 18-07-2021
Արտակարգ դեպք Երևանում 23-ամյա վարորդը խմած վիճակում Range Rover-ով մխրճվել է ավտոտնակի մեջ, վնասելով ներսում կայանված Opel-ը. կա վիրավոր. Range–ը դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի) խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Նշված գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած):
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել:
Ոստիկանությունը պարզում է ավտոտնակի և Opel-ի սեփականատերերի ինքնությունը:
Range Rover –ը ավտոտնակից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատի խումբը ջոկատի հրամանատար՝ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+