211652_close_icon
views-count100930 դիտում article-date 10:30 18-07-2021

Արտակարգ դեպք Երևանում 23-ամյա վարորդը խմած վիճակում Range Rover-ով մխրճվել է ավտոտնակի մեջ, վնասելով ներսում կայանված Opel-ը. կա վիրավոր. Range–ը դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում  Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Նշված գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած):

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել:

Ոստիկանությունը պարզում է ավտոտնակի և Opel-ի սեփականատերերի ինքնությունը:

Range Rover –ը ավտոտնակից  դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատի խումբը ջոկատի հրամանատար՝ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր