211652_close_icon
views-count1325 դիտում article-date 20:58 17-07-2021

Շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը. Ժաննա Անդրեասյան

«Այսօր Հանքավանի վեց ճամբարներում շուրջ 1600 երեխաներ բոլոր մարզերից և Երևանից սկսեցին իրենց ամառային հանգիստը։ Քսան օր հետո ևս 1600 երեխա հնարավորություն կունենա քսանօրյա հանգիստ անցկացնել ճամբարում», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Ամառային ճամբարներին մասնակցում են զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաները։

Բոլոր երեխաներն ու աշխատակիցները թեստավորվել են, ճամբարները կարգի են բերվել, արվել են անհրաժեշտ թարմացումները։

Որպեսզի երեխաների հանգիստը հնարավոր լինի, շուրջ 10 օրում մեծածավալ աշխատանք է արվել բոլոր մարմինների կողմից՝ դպրոցներ, մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, ԿԳՄՍ, ՏԿԵ և առողջապահության նախարարություններ, ոստիկանություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր