211652_close_icon
views-count1183 դիտում article-date 12:28 17-07-2021

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր