211652_close_icon
views-count3187 դիտում article-date 12:15 17-07-2021

Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին. վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը, գրում է swissinfo.ch կայքը:

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Նմանատիպ նյութեր