211652_close_icon
views-count1359 դիտում article-date 09:51 17-07-2021

ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև բարեկամության ամրապնդման կարևորությունը․«Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հինգշաբթի օրը հյուրընկալեց Գերմանիայի կանցրել Անգելա Մերքելին, որը կարող է համարվել վերջինիս հրաժեշտի այցը, քանի որ մի քանի ամիս անց թողնելու է կանցլերի պարտականությունները` այն 16 տարի շարունակ կատարելուց հետո: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Դուք եղել եք տրանսատլանտյան դաշինքի հաստատուն ջատագովը եւ ձեր կառավարման օրոք Գերմանիայի և ԱՄՆ-ի բարեկամությունն ու համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվել»,- հանդիպման ժամանակ ասել է Ջո Բայդենը, որը Մերքելի հետ միասին քննարկել է Աֆղանստանիից ամերիկյան ու ՆԱՏՕ-ին պատկանող ուժերը դուրսբերելու, քովիդ հիվանդության, կլիմայական փոփոխության, կիբերհարձակումների եւ փրկագնային հարձակումների հետ առնչվող խնդիրներ:

Սակայն կողմերի միջեւ կա մի մեծ տարաձայնություն, որը կապված է 11 միլիարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ, գազատար, որը ռուսական բնական գազը տեղափոխելու է Գերմանիա: Խնդիրն այն է, որ Վաշինգտոնը կարծում է, թե այսպիսով Եվրոպայում կմեծանա Ռուսաստանից կախումը, ինչը Մոսկվային թույլ կտա ճնշումներ բանեցնել հատկապես արեւելաեվրոպական դեռեւս խոցելի պետությունների, հատկապես Ուկրաինայի վրա:

Մերքելը խոստնաում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ կազմել միասնական ճակատ: «Ուկրաինան, ինչպես եւ աշխարհում որեւէ պետություն, ունի տարածքային ինքնիշխանության իրավունք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Չինաստանին, Մերքելն ու Բայդենը խոստանում են պայքարել այստեղ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, սակայն միակարծիք չեն տնտեսական հարաբերությունների հարցում: Մերքելի կառավարման օրոք Չինաստանի հետ Գերմանիայի առեւտրային կապերը մեծապես են ամրապնդվել:

Սակայն չնայած ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջեւ նշված մի քանի անհամաձայնություններին, երկկողմ հարաբերությունները Վաշինգտոնի եւ Բեռլինի միջեւ ավելի են ջերմացել ԱՄՆ-ի նախորդ նախագար Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո:

Հիշենք, որ 2017 թվականին Թրամփը նույնիսկ հրաժարվել էր սեղմել Մերքելի ձեռքը եւ սուր հակասությունների մեջ մտել ՆԱՏՕ-ն ֆինանսավորելու եւ առեւտրի շուրջ հարցերում:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելուց հետո հատկապես Գերմանիան է համարվում Եվրոպայի կենտրոնական ուժը, ինչն էլ հաշվի առնելով, հարակավոր է է՛լ ավելի զարկ տալ ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունների ամրապնդմանը եւ երկու երկրների միջեւ բարեկամությանը:

Նմանատիպ նյութեր