211652_close_icon
views-count1898 դիտում article-date 12:34 16-07-2021

Լիբանանի նախագահի հրաժարականը որակվել է «ցինիկ ինքնաոչնչացում»

Լիբանանի նորանշանակ վարչապետ Սաադ ալ-Հարիրիի հրաժարականը «հիասթափեցնող իրադարձություն է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականն ապացույց է, որ «լիբանանցի պաշտոնյաները չեն կարողանում գտնել ճգնաժամից դուրսբերումը»: Նա նրանց մեղադրել է «ցինիկ ինքնաոչնչացման» մեջ: ՄԱԿ-ի ներկայացուցիչն այդ իրադարձությունը նկարագրել է որպես արժանի կարեկցում՝ կրկնելով կառավարություն ձեւավորելու կոչը: Գրում aljazeera.com-ն։

Հրաժարականի մասին Հարիրին հայտարարել էր նախօրեին երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ հայտնաբելով, որ ինքն ու նախագահը չեն կարողացել համաձայնության հասնել:

Այժմ Աունը պետք է խորհրդարանին կոչ անի նոր վարչապետ նշանակել, որին էլ կհանձնարարվի կառավարություն ձեւավորել: Աունի գրասենյակը հայտարարել է, որ Հարիրին «պատրաստ չէ քննարկել որեւէ փոփոխություն»:

Երկրում տիրող տնտեսական ճգնաժամը Համաշխարհային բանկն անվանել է մոլորակի վրա 19-րդ դարի կեսերից վատագույնը:

Հարիրին նշանակվել էր վարչապետի պաշտոնում 2020 թվականի հոկտեմբերին Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունից հետո, որի հետեւանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել: Նա  երկրորդ թեկնածուն է, ում չի հաջողվում կառավարություն ձեւավորել: 

Նմանատիպ նյութեր