211652_close_icon
views-count1596 դիտում article-date 10:37 16-07-2021

Բայդենը և Մերկելը միասնական դիրքորոշում ունեն ռուսական գազատարի հարցում․ «Ամերիկայի ձայն»

«Լավ ընկերները կարող են չհամաձայնել»,- հինգշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմումից հետո, երբ երկու առաջնորդները պատասխանում էին ռուսական բնական գազի վիճահարույց խողովակաշարի վերաբերյալ իրենց տարաձայնությունների մասին հարցերին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը և Գերմանիան կքննարկեն, թե ինչ գործնական միջոցներ կարող են ձեռնարկվել, եթե Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը թուլանա:

11 միլիարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որն ավարտին է մոտենում, Գերմանիային հնարավորություն կտա կրկնապատկել Ռուսաստանից ներկրվող գազի քանակը: Բայց դա շրջանցելու էր Ուկրաինան՝ այդպիսով Կիևին զրկելով տարանցիկ եկամտաբեր վճարներից:

Բայդենը նշել է, որ ինքը և Մերկելը պայմանավորվել են, որ «Ռուսաստանին չպետք է թույլատրվի էներգիան օգտագործել որպես զենք հարևաններին հարկադրելու կամ սպառնալու համար»:

ԱՄՆ-ի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների Սպիտակ տան հանդիպումներից հետո, Մերկելն ասաց. «Մենք եկել ենք տարբեր գնահատականների, թե ինչ է ենթադրում այս նախագիծը: Բայց շատ պարզ ասեմ. Մեր գաղափարն այն է, որ Ուկրաինան մնա տարանցիկ երկիր բնական գազի համար»:

Նմանատիպ նյութեր