Տաջիկստանի սահմանին ՌԴ ֆինանսավորմամբ կկառուցվի ժամանակակից սահմանապահ ուղեկալ
Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին Ռուսաստանի մասնակցությամբ կկառուցվի ժամանակակից սահմանապահ ուղեկալ։ Այս մասին ria.ru-ին ասել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, բոլոր միջոցները նախագծի համար արդեն հատկացված են։
Ավելի վաղ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչինչ չի ձեռարկի Աֆղանստանի ուղղությամբ, քանի դեռ իրավիճակը «Թալիբան» շարժման (ՌԴ-ում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) հետ կապված՝ զարգանում է միայն աֆղանական տարածքում։ Սակայն նա ավելացրել էր, որ Մոսկվայում անհանգիստ են Աֆղանստանին հարեւան Տաջիկստանի տարածք «անախորժությունների տեղափոխման» հնարավորությունից։
Իրավիճակն Աֆղանստանում հատկապես լարված դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ երկրները սկսեցին զորքերի պաշտոնական դուրսբերումն աֆղանական տարածքից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկյան բանակը երկրից ամբողջովին կհեռանա մինչեւ սեպտեմբերի 11-ը։ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունը ամերիկյան զորքերի հեռանալուց հետո ծրագրում է ապահովել Թուրքիան։