211652_close_icon
views-count1685 դիտում article-date 14:04 14-07-2021

Վրացական 4 հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը և պահանջում են վարչապետի հրաժարականը

Վրացական 4 ընդդիմադիր հեռուստաալիք՝ «Մթավարի»-ն, «Փիրվելի»-ն, «Ֆորմուլա»-ն և «Կավկասիա»-ն դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով: Այս մասին գրում է apsny.ge կայքը:

Հեռուստաալիքները պահանջում են վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա:

Հուլիսի 5-ին դաժան ծեծի ենթարկված և օրեր անց մահացած օպերատոր Լեքսո Լաշկարավայի հուղարկավորության ժամանակ, տարածաշրջանային հեռուստաընկերությունները նույնպես դադարեցրել են հեռարձակումը 10 րոպեով:

Լեքսո Լաշկարավան հուլիսի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից և օրեր անց մահացել: Օպերատորը դաժան ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում: 

Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ օպերատորի մահը կարող էր վրա հասած լինել թմրանյութերի չարաշահումից: Լաշկարավայի մերձավորներն ու նրա գործընկերները հերքել են այս մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր