211652_close_icon
views-count1231 դիտում article-date 12:36 14-07-2021

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը պետական տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոթին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու շարունակական զարգացում:

Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոթն անդրադարձել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև մտքեր փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր