211652_close_icon
views-count20877 դիտում article-date 12:14 14-07-2021

Արտակարգ դեպք Երևանում․ Արաբկիր վարչական շրջանում հսկայական թթենին կոտրվել և ընկել է շինության վրա․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Արաբկիրի թաղապետարանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բակում տնկված հսկայական թթենի ծառը, փթած լինելու պատճառով, քոքից կոտրվել և ընկել է տան խորդանոցի նմանվող շինության վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ՝ օպերատիվորեն ժամանել են նաև Արաբկիրի թաղապետարանի կանաչապատման պատասխանատուները, ովքեր տեղում ծանոթանալով իրավիճակին, խոստացան, որ այսօր նշված ծառը կհեռացնեն, թեպետ այն բնակչի սեփականությունն է, բնակիչն ինքն իր ուժերով պետք է այն հեռացնի։ Իսկ բնակիչն էլ եթե փորձեր ինքնուրույն հեռացներ իրենից վտանգ ներկայացնող ծառը, ապա չէր բացառվում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից ու Արաբկիրի թաղապետարանից ու Երևանի քաղաքապետարանից կայցելեին ու նրան կմեղադրեին ծառահատման մեջ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր