211652_close_icon
views-count1571 դիտում article-date 11:13 14-07-2021

Ռուստամ Բադասյանը 2 օրով արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի առաջին տեղակալը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին հուլիսի 14-15-ը ներառյալ արձակուրդ է տրամադրվել։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 14-15-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը»։

Նմանատիպ նյութեր