211652_close_icon
views-count3913 դիտում article-date 23:59 13-07-2021

Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

Ֆրանսիան կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ հաշվի առնելով անվտանգության աճող ռիսկերը: Ինչի կապակցությամբ այս հանգստյան օրերին կազմակերպվում է հատուկ տարհանող չվերթ:

Քաբուլում Ֆրանսիայի դեսպանատունը կոչ է արել Աֆղանստանում ամբողջ ֆրանսիական համայքին հեռանալ երկրից՝ հղում անելով երկրում անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացմանը եւ Աֆղանստանի «կարճաժամկետ հեռանկարներին», հաղորդում է Reuters-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան չի կարող երաշխավորել տարհանման անվտանգությունը Փարիզում շաբաթ կայանալիք չվերթից հետո:

Հայտարարությունն արվել էր ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու ավարտի ֆոնին: Թալիբանի ահաբեկիչները վերահսկողություն են սահմանում երկրի մեծ մասում:

Աշխատանքից հեռացող ԱՄՆ հրամանատարը նախազգուշացրել է, որ բռնության աճը լրջորեն ձախողում է Աֆղանստանում պատերազմը խաղաղ դադարեցնելու շանսերը:

Նմանատիպ նյութեր