211652_close_icon
views-count1500 դիտում article-date 21:59 13-07-2021

Ռոտշիլդներն ընդդեմ Չեխիայի հայց են ներկայացրել ՄԻԵԴ․ պահանջում են վերադարձնել կալվածքը

Միլիարդատեր Ալֆոնս Ռոտշիլդի հետնորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Չեխիայի դեմ բողոքով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Hlidaci pes ցանցային պարբերականը։

Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկի հետնորդները փորձում են վերադարձնել հանրապետության հյուսիս-արեւելքում գտնվող Շիլգերժովիցի կալվածքը, որը առգրավվել էր նացիստների կողմից 1939թ. մարտին Չեխոսլովակիայի օկուպացիայից հետո։ Հիտլերականները Ռոտշիլդներից խլել էին սեփականությունը նրանց հրեական ծագման պատճառով։

Կալվածքը չի վերադարձվել Ռոտշիլդներին նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իսկ 1948թ. Չեխոսլովակիայում կոմունիստների իշխանության գալով խնդիրը լուծելն անհնար դարձավ։ Այնինչ, համաձայն 1989թ. նոյեմբերին երկրում քաղաքական կարգի փոփոխությունից հետո ընդունված ռեստիտուցիայի մասին օրենքի՝ այդ սեփականությունը պետք է վերադարձվի սեփականատիրոջ հետնորդներին։

Ավելի վաղ չեխական դատարանները, հղում կատարելով փաստաթղթերով հաստատված ապացուցողական բազայի անբավարարությանը, հրաժարվում էին դիտարկել Ռոտշիլդների հայցը։ Նրանք այդ փաստը, ինչպես նշել է պարբերականը, դիտարկում են որպես «Հոլոքոսթի դարաշրջանի նացիստական հակահրեական միջոցների օրինականացում»։

Նմանատիպ նյութեր