211652_close_icon
views-count1854 դիտում article-date 21:54 12-07-2021

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ներկայացվել։ Օրինագիծը ներկայացվել է Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի Համայնքների պալատի քննարկմանը 2021-ի դեկտեմբերի 10-ին։

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ նշելով, որ դա թույլ կտա շտկել Հայոց ցեղասպանության 106-ամյա ժխտման անարդարությունը։

Նմանատիպ նյութեր