211652_close_icon
views-count2815 դիտում article-date 10:00 12-07-2021

Հնդկաստանում կայծակի հարվածներից 9 մարդ է մահացել, նրանցից 7-ը եղել են երեխաներ

Հնդկաստանի արևմտյան՝ Ռաջաստան նահանգում կայծակի հարվածներից մահացել է 9 մարդ, որոնցից 7-ը եղել են երեխաներ։ Այդ մասին հայտնել է Хinhua գործակալությունը։

Տուժել են մեծ թվով մարդիկ։ 

Նշվում է, որ բոլոր զոհվածները տարբեր վայրերից են եղել, որտեղ հորդառատ անձրևներից հետո կայծակները հարվածել են։

Մահացու միջադեպերը գրանցվել են Կոտա, Ջալավար և Դհաուլպուր շրջաններում։ 

Երեխաներից 3-ը զոհվել է Դհաուլպուրի շրջանում, 6 մարդ, այդ թվում ՝ 4 երեխա՝ Կոտա և Ջալավար շրջաններում:

Ռաջասթանի գլխավոր նախարար Աշոկ Գելոտը հայտարարել է, որ կայծակի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն է տրամադրվում:

Նմանատիպ նյութեր