211652_close_icon
views-count5928 դիտում article-date 21:59 11-07-2021

Եղանակը Հայաստանում. մի շարք շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 11-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ 

«Հայպետհիդրոմետ»-ը հայտնում է, որ Երեւանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +35+37:

Եղանակը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,  
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,  
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+31,   
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28, 
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,  
Արմավիրում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,  
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,   
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34: 

Նմանատիպ նյութեր