211652_close_icon
views-count1401 դիտում article-date 14:30 11-07-2021

ԱՄՆ-ը Մոլդովային է փոխանցել Johnson & Johnson պատվաստանյութի կես միլիոն դեղաչափ

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուրբաթ օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Johnson & Johnson պատվաստանյութի 500 հազար չափաբաժին կփոխանցի Մոլդովային՝ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում, գրում է Ամերիկայի Ձայնը:

Սա Եվրոպա ուղարկված 80 միլիոն չափաբաժնի առաջին խմբաքանակն է, որը ԱՄՆ-ը խոստացել է այլ երկրներին:

«Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք այդ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերը տրամադրել Մոլդովայի ժողովրդին», - ասել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Մենք չենք տրամադրում այդ չափաբաժինները հետագա արտոնությունների կամ զիջումների համար: Մեր պատվաստանյութերը մատակարարվում են անշահախնդիր: Մենք դա անում ենք բացառապես կյանքեր փրկելու նպատակով», - շարունակել է նա:

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է նաև, որ ԱՄՆ առաջնորդում է պատվաստումների գլոբալ գործընթացը, որը ճիշտ քայլ է ինչպես բարոյական, այնպես էլ` գլոբալ հանրային առողջության ապահովման և հավաքական անվտանգության ու բարեկեցության տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր