211652_close_icon
views-count4232 դիտում article-date 09:36 11-07-2021

HAPPY BIRTHDAY EXCLUSIVElife.am! 5-տարի online

Արդեն 5 տարի է, ինչ EXCLUSIVElife.am-ը online-է։
Մենք միասին ենք հինգ տարի և ներկայացնում ենք հայկական լավագույն ժամանցային վայրերի լավագույն միջոցառումները, իրականցում ենք բացառիկ հարցազրույցներ և ֆոտոսեսիաներ:


Ամփոփելով 2020-ը տեղեկացնենք, որ մենք նախորդ տարի աշխատել ենք արտակարգ և պատերազմական դրությունների պայմաններում։ 

Լուսաբանելով հայկական շոու բիզնեսը, համավարակով պայմանավորված մենք ուշադրության կենտրոնում պահեցինք նաև համավարակը․ ներկայացնելով տեղեկություններ COVID 19-ի մասին, քանի որ մեզ համար առաջնայինը՝ մարդկանց առողջությունն է։

Իսկ 2020-ի սեպտեմբերիմ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, մենք լուսաբանեցինք բացառապես Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքում տեղի ունեցող իրադարձությունը, ներկայացնելով հայ զինվորի խիզախությունը և անձնուրաց պայքարը՝ թշնամու դեմ։

Այսօր ևս մենք շարունակում ենք աշխատել հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը․ միաժամանակ ներկայացնելով նորություններ հայկական շոու բիզնեսից։

Հիշեցնենք, որ մեր առաջին տարեդարձը մենք նշեցինք El Sky Bar-ում, որին ներկա էին ավելի քան 150 ընկերներ։

Ամեն ինչ օրիգինալ, ամեն ինչ էքսկլյուզիվ, ստանդարտից դուրս ու նաև հանգիստ. սա EXCLUSIVElife.am-ն է:
 

Նմանատիպ նյութեր