211652_close_icon
views-count56006 դիտում article-date 21:50 10-07-2021

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, 21-ամյա հերոսի հիշատակին նվիրված հուշաղբյուր և խաչքար. նա, ով հակառակորդի դիրքերից կարևորագույն տեղեկություններ էր բերել, իշխանության կողմից անտեսված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի կենտրոնական փողոցում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, 21-ամյա Սևակ Ղազարյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր և խաչքար:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բացման արարողությունը, գյուղի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցվեց հերոսի հիշատակին, որից հետո հարազատները, ընկերներն ու համագյուղացիները խնկարկեցին:
 
Մինչ հուշաղբյուրի բացումը, հոգևոր հովիվը օծեց խաչքարը, այնուհետև բացման արարողությունը կատարվեց Սևակի հոր՝ Աբրահամի և եղբոր՝ Նարեկի կողմից:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ինչքան ցավ կա մեր մեջ, այնքան էլ հպարտություն: Քանի որ Սևակը՝ լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, կամավոր մեկնեց մեկնեց Արցախ՝ միանալու իր նման առյուծ ու արծիվ տղերքին:
 
Նա 44-օրյա պատերազմի սկսվելուց 8 ամիս առաջ էր զորացրվել ու ծառայել էր հենց Արցախի Հանրապետության՝ Մատաղիսի զորամասում: Դեռ այդ ժամանակ աչքի էր ընկել իր խիզախությամբ: Զինակից ընկերների հետ միշտ իրար թև ու թիկունք լինելով, Մատաղիսի պոստերն են պահել:
 
Երբ կամավոր մեկնեց Արցախ, նույնիսկ տան անդամներին չէր զգուշացրել: Իսկ իր զոհվելու մասին իմացանք իր ծննդյան օրը: Նա փայլուն, իսկական հերոսի նման է կատարել իրեն վստահված առաջադրանքը: Գիշերով Ջաբրայիլում կարողացել է ներթափանցել հակառակորդի դիրքեր, այնտեղից մեծծ քանակության զենք-զինամթերք, կարևորագույն փաստթաղթեր է հանել ու երկու օր շարունակ իր նման հերոս տղերքի հետ կենաց-մահու պայքար է մղել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան-ահաբեկիչների դեմ: Ցավոք, Ջաբրայիլում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մեր հերոս, մեր գյուղի պատիվը բարձր պահած 21-ամյա Սևակը նահատակվեց:
 
Իսկ հիմա ավելի ցավ ենք ապրում, երբ Սևակի նման հերոսներին կառավարությունն անտեսում է: Միթե՞ Սևակն արժանի չէ պետական բարձր պարգևի, իսկ այսօր էլ նրա հիշատակին կազմակերպված միջոցառմանը Պաշտպանության նախարարությունից, Կոտայքի մարզպետարանից չբարեհաճեցին ներկա գտնվել:
 
Միթե՞ կարելի է հերոսների նկատմամբ նման վարքագիծ դրսևորել»:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 292+
292+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր