2503 դիտում
10:30 10-07-2021
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը դեսպան կնշանակվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել։
Քանի որ անհնար է, որ այդ ցուցակում լինելով՝ նա անցնի խորհրդարան, որոշել են անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան եւ Ավստրալիան են:
Չնայած այս որոշումը վերջնական չէ, սակայն հստակ է մեկ բան՝ նրան անգործ չեն թողնի: Նկատենք, որ նա համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից, սակայն վերջին ժամանակներս իրեն ավելի անկախ էր պահում եւ այդ պատճառով կարողացել է լավ հարաբերություններ ունենալ ՔՊ վերնախավի հետ. նրան նկատել եւ որոշել են գնահատել ծառայությունները:
Նկատենք, որ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա թիմակիցների մեծ մասն այժմ անգործ են, շատերն անգամ ցուցակներում չեն եղել ու աշխատանք չունեն: Այսինքն՝ այս ամսվա վերջից, երբ գումարվի առաջին նիստը նոր ԱԺ-ի, «Իմ քայլի» շատ պատգամավորներ գործազուրկ կդառնան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1716 դիտում
22:55 09-10-2019
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ
1632 դիտում
19:21 12-11-2021
Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»